Վարձիա քարանձավային քաղաքը գտնվում է Ախալքալակքաղաքից 18 կմ. հեռավորության վրա: Այն հիմնադրվել է XII -XIII դդ. Գեորգի III թագավորի և նրա դուստր Թամար թագուհուկառավարման տարիներին: Վարձիան պարզապես ժայռի մեջփորված կացարաններ չեն, այլ այն իրենից ներկայացնում էբազմահարկ բարդ համալիր` փողոցներով, թունելներով,աստիճաններով, որոնք տանում են դեպի ժայռափորտաճարներ, ամրոցներ, բաղնիքներ, գրադարաններ ևհարյուրավոր բնակարաններ:
Այս հսկայական համալիրում հաշվվում է մոտ 600 միմիանց հետմուտքերով կապված կացարաններ, որոնք փորված են 800 մ.ժայռի երկարությամբ, 50մ. Խորությամբ և 8 հարկբարձրությամբ: Թշնամիների հարձակումների ժամանակՎարձիան կարող էր ապաստարան հանդիսանալ շրջակայքիավելի քան 20 000 բնակիչների համար: Բացիպաշտպանականից Վարձիան իրականացնում էր նաև հոգևոր ֆունկցիա: Քարանձավային քաղաքի կենտրոնումփորված է Աստվածամոր հսկա տաճարը, որտեղ մինչ օրս էլ պահպանվել են Գեորգի թագավորի և Թամարիհրաշալի որմնանկարները:- Blogger Comment
- Facebook Comment
Subscribe to:
Post Comments
(
Atom
)
0 comments:
Post a Comment