Բաբելոնի կախովի այգիները

Այդ այգիները կառուցել է Բաբելոնի Նաբուգոդոնոսոր II արքան, իր սիրելի կնոջ` Ամիթիս թագուհու համար, ով իր երիտասարդությունը անցկացրել է բարձր լեռներում:

 Նա կարոտում էր իր հայրենիքի բնությունը, ցանկանալով թեթևացնել թագուհու  կարոտը՝ Նաբուգոդոնոսոր թագավորը նվիրեց նրան այս տեխնածին այգիները, որը հիշեցնում էր Մարաստանի լեռներն իրենց հարուստ բուսականությամբ։
Նախկինում Բաբելոնը (այժմ`Իրաք) շրջապատված էր բարձր աղյուսներով, հաճախ զարդարված կապույտ սալիկներով և ոսկե նախշերով: Քաղաք մտնել կարող էիք ութ բարձր դարպասներից: Քաղաքի գլխավոր դարպասը Իշտարն էր, որի վրա պատկերված էին մոտ վեց հարյուր նկարներ` ցլեր և առասպելական կենդանիներ` վիշապներ: Բայց քաղաքին շքեղ տեսք էին տալիս տեխնածին այգիները, զարդարված մի շարք էկզոտիկ ծառերով ու անուշահոտ ծաղիկներով:
Բարձրահասակ և բարեկազմ ծառերը ստեղծում էին ստվերներ, ավելին քան հարկավոր էր ստվերային բուսականության համար: Թագուհին և նրա ամուսինը պարզապես սիրում էին հանգստանալ զով ստվերում, որը թագուհուն հիշեցնում էր իր հայրենի լեռները: Բայց, ցավոք ժամանակակից գիտնականները չունեն ապացույցներ, որ «Կախովի այգիները» իսկապես գոյություն են ունեցել: Ասում են, որ այս գեղեցիկ այգիները ավերվել են ջրեղեղից: Սակայն հստակ անցկացրած պեղումները ոչ մի որոշակի արդյունքի չեն հանգեցրել: Բայց հույսը դեռ չի մարել, քանի որ հայտնաբերվել էին քանդակներ, որոնց վրա պատկերված էին այգիները: [1]
Առասպելը դրանք դարձրեց «Շամիրամի կախովի այգիներ»՝ վերագրելով դրանք Ասորեստանի կիսաառասպելական թագուհի Շամիրամին, որը թագավորել է Նաբուգոդոնոսոր արքայից շատ ավելի առաջ։ Այն նաև համարվում է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: [2]

Share on Google Plus

About H M

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

2 comments:

  1. Լավ օր ,
    Դուք փնտրում եք վարկ, փնտրում կորպորատիվ վարկ, անձնական
    վարկ, տնային վարկ, ավտովարկ, ուսանողական վարկ, համախմբման վարկ,
    անապահով վարկ, վենչուրային կապիտալ եւ այլն: Դուք բանկային վարկ եք կամ ֆինանսական
    մեկ կամ մի քանի պատճառներով մերժումը: Դուք ճիշտ տեղում եք `ստանալու համար
    վարկային լուծում: Ես մասնավոր վարկատու եմ, ես վարկավորում եմ ընկերություններին եւ այլն
    ցածր տոկոսադրույքով եւ 2% ցածր տոկոսադրույքով ֆիզիկական անձինք:
    Կապ մեզ հետ էլեկտրոնային փոստով: albakerloanfirm@gmail.com

    ReplyDelete