Ֆրանսիայի հայտնի ամրոցները

Ամբուազ

Դարերի ընթացքում այս ամրոցը եղել է և թագավորական նստավայր և բանտ և նույնիսկ կոճակի գործարան: Այստեղ կրթվել են թագաժառանգները, հրադադրներ են կնքվել և կազմակերպվել են հոյակապ ընդունելություններ: 

Մեծ արվեստագետ Լեոնարդո դա Վինչին գտել է իր խաղաղությունը Ամբուազում, նրա գերեզմանը գտնվում է փոքրիկ Սուրբ Հուբերտ մատուռում:
Դեպի Ֆրանսիա իտալական արշավներից հետո Ամբուազի պաշտոնական բերդը դարձել է վերածննդի ոճով նուրբ պալատ: Պալատի վեհությունից այսօր մնացել է շատ քիչ: Շենքի ավելի քան կեսը ավերվել է Ֆրանսիայի հեղափոխության ժամանակ: Սակայն, դրա շնորհիվ տանիքից երևում է Լուար հովտի տպավորիչ տեսարանը: Պահպանվել են և բազմաթիվ ստորգետնյա անցումներ, որով անցուդարձ էին անում ծառաները, ովքեր իրավունք չունեին երևալ իրենց տիրոջ աչքին:

Այսօր, այդ խորհրդավոր թունելներում ամռանը կազմակերպվում է «պատմությունը կուլիսներում» էքսկուրսիան: Այն ներառում է ոչ միայն այց ծառայողական տարածքներ, այլ նարև այցելություն բանտ:  Դրանցից մեկում 1661թ.-ի  դեկտեմբերին պահվում էր Նիկոլայ Ֆուկեն (1615-1680), Լուի XIV ֆինանսների նախարարը: Նշանաոր բանտարկեալներից մեկը եղել է Դարտանյանը (1611 / 15-1673), ով դարձավ «Երեք հրացանակիրների» հերոսի նախատիպը: 

Clos Lucé
Ամրոցի մութ այգիների խորքերում թաքնված են Լեոնարդո դա Վինչիյի հսկայական նկարները, անցյալի ստվերների նման, որոնք հիշեցնում են մեզ, որ Clos Lucé-ին փառք է բերել հենց այս հայտնի արվեստագետն ու գյուտարարը: Նա եկել է Ֆրանսիա Ֆրանցիսկ I-ի հրավերով և այսեղ է անցկացրել իր կյանքի վերջին երեք տարիները: Իր հետ Լեոնարդոն բերել երեք գեղանկար, այդ թվում հայտնի «Մոնա Լիզան»:
Clos Lucé-ում դա Վինչին թագավորի հետ ունեցել է փիլիսոփայական քննարկումներ և սեղծել է տեխնիկական զվարճանքներ թագավորի համար: Օրինակ` մեխանիկական առյուծ, որի բերանից շուշաններ էին դուրս գալիս: Նկարչի գործնական կյանքի մասին պատմում է նկարչի փոքրիկ ցուցահանդեսը: Երկրորդ հարկում Լեոնարդոյի ննջարանն է, որտեղ էլ ցուցադրված են նրա նախագծերի մոդելները: Ժամանակակիցները դիտում են դա, որպես բարդ ֆանտազիա և չեն հավատում դրանց իրկանացմանը:                 
                                                             
Բլուա

 Սա Լուարայի ամենամեծ ամրոցներից մեկն է: Հոյակապ ընդունելություններ և տոնակատարություններ, դավադրություններով, ինտրիգների և նույնիսկ դաժան սպանություններով լի ամրոց: Այն եղել է սիրված նստավայրը թագավոր Լյուդովիկոս XIV- ի և Ֆրանցիսկոս I-ի համար: 1499 թվականին այսեղ է եղել Բորջան Կեսարի հարսանիքը: Ըստ լեգենդի, Եկատերինա դե Մեդիչին այստեղ պահում էր թույն:
1588 թվականին այստեղ Հենրի III թագավոր հրամանով սպանվում են իր քաղաքական ընդդիմախոսները` դուքս Հենրին և նրա եղբայր կարդինալը: Նրանց դիակները այրել են և մոխիրը ցրել ամբողջ Լուարով մեկ:
Անցյալի հիշողությունները պահպանվել են այս ամրոցի տարբեր կորպուսներում: Վերածնունդի դարաշրջանը ներկայացնում է Ֆրենսիս I-ի (1515-1520) կորպուսը, շենքի ճակատը զարդարում են հայտնի պարուրաձեւ աստիճանները: Կլասիցիզմը` Գաստոն Օռլեանցու կորպուսը  կառուցել էՖրանսուա Մանսարը  1635-1638 թվականներին իր եղբայրը թագավոր Լուի XIII-ի համար:
Ամրոցի գեղեցիկ այգիները, որոնք ստեղծվել են վերածննդի ընթացքում հիմա հիշեցնում են ջերմոցների: Մի ժամանակ ձմռանը այդտեղ ծաղկում էին լիմոնի և նարինջի ծառեր: Մերիմեն, ով հայտնի է, որպես «Կարմեն» վեպի հեղինակ, ընդգրկել է Բլուան Ֆրանսիայի պատմական ժառանգության շարքում` երկրորդը, Վերսալից հետո: 

Շենոնսո (Château de Chenonceau)

Առավել հայտնի տուրիստական ​​կայքում Վերսալից  հետո Ֆրանսիայի Շենոնսո (Château de Chenonceau) ամրոցը երկրորդն է , նրան հաջողվել է իր պատմության մեջ, ունենալ մի քանի հայտնի սեփականատեր: Նրանցից առաջինը եղել է թագավորական հարկային կոլեկցիոների կինը` տիկին Բոյերը: Նրա ժառանգները ամրոցը նվիրեցին թագավորին, ով էլ այն նվրեց իր սիրուհի Դիանա դե Պուատեյին (1500–1566): Այն նաև հայտնի է հանրությանը Ալեքսանդր Դյումա «Երկու Դիանա» գրքի շնորհիվ: Ամրոցի վերահսկողության և թագավոր Հենրի II-ի սրտի համար մրցում էին նրա սիրուհին և կինը` Եկատերինա դե Մեդիչին (1519-1589): Այս երկրատև պայքարում ի վերջո հաղթեց թագուհին: Թագավորի մահից հետո Դիանան ստիպված հրաժարվեց իր սիրած ամրոցից: Այսօր հայտնի մրցակիցների մասին հիշեցնում են գեղեցիկ այգիները, որոնք ավնակաոչված են նրանց անուններով: 
Ամրոցը շրջափակված էր Շեր գետով: Որպեսի կարողանանք հասնել հակառակ ափ Դիանա դե Պուատեն 1547թ.-ին հրամայեց կառուցել  քարե կամուրջ:
Ամրոցի ևս մեկ հայտնի սեփականատերերից  է եղել Մադամ Դյուփին:
Այսօր, ամրոցի այգու լաբիրնէոսը վերականգնվել է, որը ստեղծվել էր Եկատերինայի հրամանով: [1]
  

Share on Google Plus

About H M

This is a short description in the author block about the author. You edit it by entering text in the "Biographical Info" field in the user admin panel.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment